Քաղաքականություն

Հայաստանն ու Գերմանիան քննարկել են քաղաքական և տնտեսական ոլորտներում համագործակցության խորացումը

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Գերմանիան քննարկել են քաղաքական և տնտեսական ոլորտներում համագործակցության խորացումը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարության ղեկավար Փեեր Գեբաուերի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Գերմանիա համագործակցության օրակարգին, քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Ընդգծվել է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։

Կողմերը նշել են, որ նման բարձր մակարդակի շփումները նպաստում են երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև գործընկերային հարաբերությունների խորացմանը և երկկողմ գործակցության արդյունավետության բարձրացմանը։

Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում ընթացող գործընթացներին, ինչպես նաև Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա խորացման հնարավորություններին: ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացներում առկա իրավիճակը՝ վերահաստատելով հարևանների հետ հարաբերությունների կարգավորման հայկական կողմի տեսլականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում