Կառավարությունն առաջարկում է հուլիսի 1-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունն առաջարկել է Ազգային ժողովին հուլիսի 1-ին գումարել արտահերթ նստաշրջան՝ կառավարության նախաձեռնությամբ սահմանված օրակարգով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման նախագիծը հիմնավորվում է մի շարք հրատապ և չքննարկված օրինագծերի և համաձայնագրերի անհրաժեշտ քննարկմամբ։

Կառավարությունը հիշեցնում է, որ Սահմանադրության 99-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 35-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան երկու անգամ՝ հունվարից մինչև հունիս և սեպտեմբերից մինչև դեկտեմբեր։ Տվյալ տարվա գարնանային նստաշրջանը ավարտվել է հունիսի 19-ին՝ հերթական նիստերի վերջին օրը լինելով հունիսի 17-ը։

Հենց հունիսի 17-ի օրակարգում ընդգրկված մի շարք օրենսդրական նախաձեռնություններ համարվել էին անհետաձգելի, որոնց երկրորդ ընթերցումը նախատեսվում էր անցկացնել առաջին ընթերցումից հետո 24 ժամվա ընթացքում։ Սակայն նստաշրջանի ավարտի պատճառով այդ նախաձեռնությունները չեն հասցվել քննարկվել։

Արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու են ինչպես հունիսի 17-ի նիստում չքննարկված նախագծերը, այնպես էլ նոր, հրատապության կարգով ներկայացված օրինագծեր և միջազգային համաձայնագրեր, որոնց քննարկումը ևս նախատեսվում է իրականացնել երկու ընթերցմամբ։ 

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան