Իրան

Իրանն Իսրայելի հետ հրադադարի որևէ համաձայնագիր չի ստորագրել. Խաթիբզադե

1 րոպեի ընթերցում

Իրանն Իսրայելի հետ հրադադարի որևէ համաձայնագիր չի ստորագրել. Խաթիբզադե

Իրանը դադարեցրել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին հրեական պետության կողմից ագրեսիայի դադարեցումից հետո՝ չստորագրելով ոչ մի համաձայնագիր մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է իսլամական հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Սայիդ Խաթիբզադեն:

«Մենք ոչ մի գրավոր համաձայնագիր չենք ունեցել սիոնիստական վարչակարգի հետ, որը բովանդակեր որևիցե կետ: Այն, ինչ տեղի է ունեցել, եղել է ագրեսիայի դադարեցում սիոնիստների կողմից, և դրան զուգահեռ Իրանը, պահպանելով պատրաստականությունը, չի իրականացնի ոչ մի գրոհ», - մեջբերում է նրա խոսքը Mehr գործակալությունը:

Հունիսի 13-ին Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ՝ նպատակ ունենալով ոչնչացնել նրա միջուկային ծրագիրը։ Հունիսի 22-ին ԱՄՆ-ն հարվածներ հասցրեց Իրանի միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ Հունիսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց կողմերի միջև հրադադարի մասին, որը հետագայում հաստատեցին Իրանը և Իսրայելը։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում