Հայաստանում 2025-ի առաջին հինգ ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5․7 տոկոսով

4 րոպեի ընթերցում

Ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 5․7 տոկոսով գերազանցել է մեկամյա վաղեմության տվյալը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած հերթական ամփոփագրում։

Մայիսին այն 5․4 տոկոսով բարձր է եղել նախորդ ամսվա ցուցանիշից, իսկ 2024 թվականի մայիսի համեմատ աճել է 10․4 տոկոսով։ 

Այս տարվա առաջին հինգ ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալը 14.1 տոկոսով ցածր է եղել 2024-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 1 տրլն 30 մլրդ 846․9 մլն դրամ։ Մայիսին՝ մեկ ամսվա կտրվածքով, աճել է 2․9 տոկոսով՝ կազմելով 218 մլրդ 591․1 մլն դրամ։ Ընդ որում, նախորդ տարվա մայիսի ցուցանիշից ցածր է եղել 5․9 տոկոսով։

Շինարարության ծավալը հունվար-մայիսին 17․1 տոկոսով է գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 165 մլրդ 463․3 մլն դրամ։ Մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցվել է 24․8 տոկոսի աճ։ Նախորդ տարվա մայիսի համեմատ աճը 22․2 տոկոս է։ Այս տարվա գարնան վերջին ամսին իրականացվել է 48 մլրդ 878․9 մլն դրամի շինարարություն։

Առևտրի շրջանառությունը հունվար-մայիսին 4․2 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 2 տրլն 404 մլրդ 114․9 մլն դրամ։ Մայիսին՝ ապրիլի համեմատ, նվազել է 0․9 տոկոսով և նույնքանով ավել է եղել նախորդ տարվա մայիսի ցուցանիշից։ Մայիսին շրջանառությունը կազմել է 528 մլրդ 862․9 մլն դրամ։

Ծառայությունների ծավալը (առանց առևտրի) այս տարվա առաջին հինգ ամիսներին 10․1 տոկոսով է գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 1 տրլն 487 մլրդ 699․7 մլն դրամ։ Մայիսին՝ ապրիլի համեմատ, աճել է 1․8 տոկոսով՝ կազմելով 314 մլրդ 279 մլն դրամ։ Նախորդ տարվա մայիսի համեմատ գրանցվել է 10․8 տոկոսի աճ։

Սպառողական գների ինդեքսը հունվար-մայիսին 3 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Մայիսին՝ ապրիլի համեմատ, աճել է 0․3, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ՝ 4․3 տոկոսով։

Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը հունվար-մայիսին 2․1 տոկոսով բարձր է եղել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Մայիսին՝ ապրիլի համեմատ, աճել է 0․6, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ՝ 2․2 տոկոսով։

Էլեկտրաէներգիայի արտադրությունն այս տարվա առաջին հինգ ամիսներին 0․6 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Արտադրվել է 3 մլրդ 709․4 մլն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա։ Մայիսին՝ ապրիլի համեմատ, արտադրվել է 11․4 տոկոսով քիչ՝ 579․8 մլն կՎտ.ժամ։ Դա 8․6 տոկոսով քիչ է նախորդ տարվա մայիսի ցուցանիշից։ Նշվում է, որ սույն ցուցանիշում ներառված չեն էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մասով ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի մասին տվյալները: Համադրելիության ապահովման նպատակով աճի տեմպերը հաշվարկելիս նախորդ ժամանակաշրջանների համանուն ցուցանիշներում (դեկտեմբեր՝ 894.4, հունվար՝ 879.5, փետրվար՝ 778.7, մարտ՝ 789.2, ապրիլ՝667.9, մայիս՝ 634.2) այն ևս ներառված չէ:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալների և միջին ամսական անվանական աշխատավարձի վերաբերյալ տվյալներ չեն ներկայացվել։

Հայերեն English Русский 中文

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում