Աշխարհ

Եկել է խաղաղության ժամանակը. Թրամփը՝ Կատարում ամերիկյան ռազմաբազային Իրանի հարվածից հետո

2 րոպեի ընթերցում

Եկել է խաղաղության ժամանակը. Թրամփը՝ Կատարում ամերիկյան ռազմաբազային Իրանի հարվածից հետո

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եկել է խաղաղության ժամանակը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թրամփն այդ մասին գրել է Truth Social սոցիալական ցանցում այն բանից հետո, երբ Իրանը հարվածներ էր հասցրել Կատարում ամերիկյան ռազմաբազային։ 

«Իրանը պաշտոնապես շատ թույլ եղանակով է պատասխանել մեր կողմից նրանց միջուկային օբյեկտների ոչնչացմանը, ինչը մենք սպասում էինք, ու ինչն արդյունավետորեն հետ է մղվել։ Արձակվել է 14 հրթիռ, դրանցից 13-ը ոչնչացվել է, մեկը բաց է թողնվել, որովհետև գնում էր անվտանգ ուղղությամբ։ Ես ուրախ եմ տեղեկացնել, որ ոչ մի ամերիկացի չի տուժել և գրեթե ոչ մի վնաս չի պատճառվել»,- գրել է Թրամփը՝ հույս հայտնելով, որ այլևս ատելություն չի լինի։ 

Թրամփը շնորհակալություն է հայտնել Իրանին իրենց նախօրոք հարվածների մասին տեղեկացնելու համար, ինչը թույլ է տվել խուսափել զոհերից ու տուժածներից։ 

«Հնարավոր է, որ Իրանը հիմա կարող է անցնել տարածաշրջանում խաղաղությանն ու ներդաշնակությանը։ Ես նաև էնտուզիազմով Իսրայելին եմ խրախուսում անել նույնը»- հայտարարել է Թրամփը։ 

Այդ գրառումից րոպեներ անց Թրամփը ևս մեկ գրառում է արել. 

«Շնորհավորում եմ, աշխարհ, եկել է խաղաղության ժամանակը»,- գրել է ԱՄՆ նախագահը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում