Իրանին հարվածել է ավելի քան հիսուն իսրայելական կործանիչ
1 րոպեի ընթերցում

Իսրայելի զինված ուժերը շարունակում են մանրամասներ տրամադրել Իրանի վրա առավոտյան հարվածների մասին։
Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնում են, որ հարվածներին մասնակցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 50 կործանիչ։
«Հարվածները ուղղվել են դեպի հրթիռների և ռադարների արտադրության օբյեկտները, ինչպես նաև Թեհրանում հրթիռների պահեստավորման ենթակառուցվածքները», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով BBC-ին, ասվում է հայտարարության մեջ։