Քաղաքականություն

Հայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս Լյուքսեմբուրգի հետ բազմակողմ հարաբերություններին. ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Հայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս Լյուքսեմբուրգի հետ բազմակողմ հարաբերություններին. ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Ազգային օրվա կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ, մասնավորապես, նշված է, որ Հայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս Լյուքսեմբուրգի հետ բազմակողմ հարաբերություններին։

«Մեր ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն ենք հղում Լյուքսեմբուրգին Ազգային օրվա կապակցությամբ։ Հայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս բարեկամական Լյուքսեմբուրգի հետ գործընկերությանը և ակնկալում է խորացնել մեր փոխշահավետ, բազմակողմանի համագործակցությունն, այդ թվում՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում»,-ասված է գրառման մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում