Հայաստան

Գյումրիում մեկնարկել է բուժաշխատողի օրվան նվիրված միջոցառումների շարքը

1 րոպեի ընթերցում

Գյումրիում մեկնարկել է բուժաշխատողի օրվան նվիրված միջոցառումների շարքը

Գյումրիում մեկնարկել է բուժաշխատողի օրվան նվիրված միջոցառումների շարքը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին առողջապահության նախարարությունից, վաղ առավոտյան Երևանից հարյուրավոր բուժաշխատողներ նախարար Անահիտ Ավանեսյանի հետ գնացքով մեկնել են Գյումրի, որտեղ սպասվում են բազմաբնույթ միջոցառումներ:

Օրը համախմբել էր ոլորտի պատասխանատուներին, պետական և մասնավոր բժշկական կազմակերպությունների ղեկավարներին, բժշկական հանրությանը, մշակութային գործիչներին և անցորդներին, ովքեր միացել էին նախաձեռնությանը` արժևորելու և գնահատելու բուժաշխատողների անձնվեր աշխատանքը: 

Միջոցառման մասնակիցները քաղաքի տարբեր հատվածներում մասնակցում են մշակութային, մարզական և ժամանցային ծրագրերին, նաև այցելում Մհեր Մկրտչյանի, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի տուն-թանգարաններ և Ասլամազյան քույրերի պատկերասրահ. այնտեղ տոնի կապակցությամբ բաց դռների օր է ։ 

Անահիտ Ավանեսյանը ևս մասնակցում է ցերեկային միջոցառումներին, շփվում բուժաշխատողների հետ, իր երախտիքի ու գնահատանքի խոսքն ուղղում նրանց: 

Երեկոյան նախատեսվում է մրցանակաբաշխություն և տոնական համերգ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում