Վազգուշ Կոստանյանը և Լուսինե Հովհաննիսյանը նշանակվել են ՆԳՆ վարչությունների պետեր

3 րոպեի ընթերցում

ՀՀ ներքին գործերի նախարարի հրամաններով նշանակումներ են կատարվել նախարարության ծառայությունների մատուցման որակի վերահսկողության և մարդկային ռեսուրսների կառավարման վարչություններում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 22-ի և հունիսի 13-ի որոշումներով Վազգուշ Կոստանյանն ու Լուսինե Հովհաննիսյանը համապատասխանաբար նշանակվել են ծառայությունների մատուցման որակի վերահսկողության և մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունների պետեր։

Վազգուշ Կոստանյանը ծնվել է 1985 թվականի հունվարի 15-ին, Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (2006թ.) և ՀՀ պետական կառավարման ակադեմիան (2009թ., մագիստրատուրա, 2017թ.՝ հայցորդ)։

Նախքան ներկայիս պաշտոնում նշանակվելը, նա զբաղեցրել է վարչության պետի տեղակալի և վարչության պետի պաշտոնակատարի պաշտոնները։ Դրանից առաջ երկար տարիներ աշխատել է արդարադատության նախարարության համակարգում՝ զբաղեցնելով մի շարք ղեկավար պաշտոններ քրեակատարողական, պրոբացիայի և ներման ոլորտներում։

Կոստանյանը նաև դասավանդել է իրավաբանական ինստիտուտում, իսկ պետական համակարգում աշխատել է հարկային, դատական և հանրային ծառայությունների կարգավորման ոլորտներում։ Նա տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին, ունի երեք գիտական հոդված և երկու ուղեցույցի համահեղինակ է։ Ամուսնացած է, ունի դուստր։

Լուսինե Հովհաննիսյանը ծնվել է 1974 թվականի ապրիլի 25-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1997թ.) և Եվրասիա միջազգային համալսարանը (2009թ.), ինչպես նաև մասնակցել է բազմաթիվ վերապատրաստումների և միջազգային ծրագրերի։

Նախքան ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետի պաշտոնը ստանձնելը՝ նա զբաղեցրել է խորհրդականի պաշտոն նույն վարչությունում։ Հովհաննիսյանը երկարամյա փորձ ունի սոցիալական պաշտպանության և կադրային քաղաքականության ոլորտում։ Նա աշխատել է ինչպես պետական համակարգում, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանում, այնպես էլ միջազգային համագործակցության հարթակներում։

Հովհաննիսյանը նաև դասախոսում է սոցիալական պաշտպանության թեմաներով, ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանում և արտերկրում իրականացվող բարեփոխումներին, ծրագրերին ու վերապատրաստումներին։ Ամուսնացած է, ունի դուստր։

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում