Իրան

Իրանում Իսրայելի հետ կապերի կասկածանքով 22 մարդ է ձերբակալվել

1 րոպեի ընթերցում

Իրանում Իսրայելի հետ կապերի կասկածանքով 22 մարդ է ձերբակալվել

Իրանի Քում նահանգի ոստիկանությունը հայտարարել է, որ հունիսի 13-ից ի վեր ձերբակալվել է 22 քաղաքացի, որոնք, ըստ իրավապահների, կապ են ունեցել իսրայելական լրտեսական ծառայությունների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Fars» պետական լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Քումի նահանգի ոստիկանության հետախուզության ղեկավարին։

Նշվում է, որ լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է նաև մի եվրոպացի, սակայն նրա ազգությունն ու ձերբակալման ամսաթիվը չեն հրապարակվել։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում