Միացյալ Նահանգներ

Մոսկվան հույս ունի համաձայնեցնել Վաշինգտոնի հետ շփումների նոր ժամկետը

1 րոպեի ընթերցում

Մոսկվան հույս ունի համաձայնեցնել Վաշինգտոնի հետ շփումների նոր ժամկետը

Ռուսաստանը հույս ունի, որ տեսանելի ապագայում Մոսկվան և Վաշինգտոնը ձեռնամուխ կլինեն «փոխադարձ գրգռող հանգամանքների» շուրջ շփումների նոր ժամկետի համաձայնեցմանը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք հույս ունենք, որ տեսանելի ապագայում ձեռնամուխ կլինենք նման հանդիպման նոր ժամկետների համաձայնեցմանը», - ասել է Պեսկովը լրագրողներին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում։

Ավելի վաղ Կրեմլի ներկայացուցիչը հայտարարել էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտգործնախարարությունների միջև երկխոսության վերականգնման գործը շատ բարդ է ընթանում։ Հունիսի 10-ին ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը հայտարարել էր Մոսկվայում ռուս-ամերիկյան բանակցությունների նոր փուլի մասին։ Հունիսի 16-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Վաշինգտոնը չեղարկել է Մոսկվայի հետ խորհրդակցությունները։ Նա հույս էր հայտնել, որ ամերիկյան կողմի վերցրած դադարը շատ երկար չի տևի։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում