ՀՀ փոխվարչապետը համոզված է, որ հայ արտադրողները կարող են Ռուսաստանի սպառողների համար մրցունակ արտադրանք ստեղծել

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը համոզված է, որ հայ արտադրողներն ունակ են արտադրել մրցունակ արտադրանք, որը պահանջարկ կունենա նաև Ռուսաստանի սպառողների համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ՝ գնահատելով հայ-ռուսական առևտրատնտեսական փոխհարաբերությունների ներկա մակարդակը և հետագա հեռանկարները։ 

Գրիգորյանը նկատել է, որ այդ փոխգործակցության թվերը խոսում են այն մասին, որ Հայաստանն ու Ռուսաստանն առևտրի ոլորտում ունեն ինստիտուցիոնալ փոխկապակցվածություն։ 

«Իհարկե, կան շատ խնդիրներ, և, եթե նայենք շուկայի չափերին, ապա դրանք մեզնից լրացուցիչ ջանքեր են պահանջում համահունչ լինելու համար»,-ասել է Գրիգորյանը։ 

Փոխվարչապետը համոզմունք է հայտնել, որ հայ արտադրողները կարող են արտադրել մրցունակ արտադրանք, որը պահանջարկ ունի նաև Ռուսաստանի սպառողների համար, սակայն, արտահանումը հաջողությամբ մեծացնելու համար անհրաժեշտ է ավելի շատ ուշադրություն դարձնել լոգիստիկային և կոնսոլիդացիային։   

«Գյուղատնտեսական համալիրում որակյալ արտադրողները՝ որպես կանոն, փոքր և միջին ձեռնարկություններն են։ Համաշխարհային շուկաներ, այդ թվում՝ Ռուսաստանի մեծ շուկա մուտք գործելու համար նրանց անհրաժեշտ են զգալի ռեսուրսներ և համակարգում», - նշել է Գրիգորյանը։ 

Նրա կարծիքով՝ կարևոր է խթանել լոգիստիկ կենտրոնների ստեղծումը, արտադրանքի կոնսոլիդացիայի համակարգերի զարգացումը և անխափան մատակարարումների ապահովումը։  

Նա նշել է, որ բոլոր այդ հարցերի շուրջ հայկական ու ռուսական կողմերն ակտիվորեն աշխատում են և օգնություն են ցուցաբերում լոգիստիկ հարցերում, այդուհանդերձ, այդ հարցերի շուրջ դեռևս շատ անելիքներ կան։ 

ՀՀ փոխվարչապետը շեշտել է, որ առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու ցանկությունն ու ներուժն անսահմանափակ են։  

«Արտադրության և արտահանման աճի առումով մենք որևէ սահմանափակում չունենք։ Մենք միայն դա մեծացնելու ցանկություն ունենք»,-հավելել է Մհեր Գրիգորյանը։ 

Հայերեն English Español Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն