Քաղաքականություն

ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում Թուրքիա են մեկնել նաև Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյան

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում Թուրքիա են մեկնել նաև Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին Ստամբուլում հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ կառավարության e-gov.am կայքում հրապարակվել է  ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմը, որն արդեն մեկնել է Թուրքիա։ 

Պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ինչպես նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում