ՀՀ ՊՆ պատվիրակությունը Ֆրանսիայում մասնակցում է «Paris Air Show» ռազմաավիացիոն ցուցահանդեսին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է հունիսի 16-22-ը Ֆրանսիայի Լա Բուրժե քաղաքում անցկացվող «Paris Air Show» ռազմաավիացիոն ցուցահանդեսին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

«ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի նախարարության հրավերով մասնակցում է հունիսի 16-22-ը Ֆրանսիայի Լա Բուրժե քաղաքում անցկացվող «Paris Air Show» ռազմաավիացիոն ցուցահանդեսին»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հայերեն English Español Русский