Իսպանիայի 42-րդ քաղաքը` Ալկասերը, ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

2 րոպեի ընթերցում

Իսպանիայի «Արարատ» հայկական միության միջնորդագրի հիման վրա Ալկասեր քաղաքը ևս ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Օրեր» թերթը՝ տեղեկացնելով, որ քաղաքային ավագանու բոլոր 5 կուսակցությունները` իշխող Ժողովրդական կուսակցությունը (PP ), Սոցիալիստական կուսակցությունը (PSOE ), Կոմպրոմիսը (Compromís), ՎՈՔՍԸ (VOX) և Կոմու Պոդեմ-Ձախ միությունը (Comu Podem- Esquerra Unida) միաձայն ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող ինստիտուցիոնալ հայտարարություն, որով դատապարտում են Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած ցեղասպանությունը և ներկայիս Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը։

Քաղաքային խորհուրդը կոչ է արել Իսպանիայի մյուս տեղական ինքնակառավարման մարմիններին, Վալենսիայի և Իսպանիայի խորհրդարաններին, ինչպես նաև Թուրքիայի կառավարությանը հետևել իր օրինակին և նույնպես ճանաչել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը` այդպիսով պայքարելով հանուն արդարության և ընդդեմ մոռացության։ Հայտարարությունը ներկայացրեց քաղաքապետ Ալբերտո Պրիմոն (Alberto Primo), որին հետևեց բոլոր կուսակցությունների միասնական կողմ քվեարկությունը։

Նիստին ներկա էին Իսպանիայի «Արարատ» հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը և Ալկասերի հայ համայնքի ներկայացուցիչներ։ Ղուկասյանը նշել է, որ սա պատմական իրադարձություն է ոչ միայն իսպանահայ համայնքի, այլև քաղաքի համար, քանի որ Ալկասերը ցույց տվեց, որ ցեղասպանությունները վաղեմության ժամկետ չունեն և արժանի են ճանաչման, որպեսզի հնարավոր լինի խուսափել նոր ցեղասպանություններից, որոնց, դժբախտաբար, ականատես ենք լինում մեր օրերին։

Բացի 42 քաղաքից Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաև Իսպանիայի 6 մարզ։ Ի հեճուկս բազմաթիվ առկա խոչընդոտների, իսպանահայությունը պայքարում է կենտրոնական կառավարության կողմից Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչման համար։

 

Հայերեն العربية English Русский Türkçe

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին