Ճանապարհի կառուցման նպատակով Բերքաբերի հարակից հատվածում կիրականացվի պայթեցման աշխատանք. ՀՀ ՊՆ
1 րոպեի ընթերցում

Ճանապարհի կառուցման նպատակով այսօր ժամը 14:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի հարակից հատվածում կիրականացվի պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ խնդրելով հարակից հատվածի բնակչությանն ընդունել ի գիտություն։