Հայաստանը ՌԴ մի խումբ գործիչների հնչեցրած հայտարարությունները գնահատում է որպես ոտնձգություն ինքնիշխանության դեմ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի մի խումբ քաղաքական և հանրային դեմքերի կողմից հնչեցված հայտարարությունները գործարար Սամվել Կարապետյանի շուրջ ստեղված իրավիճակի վերաբերյալ գնահատում է որպես միջամտություն ներքին գործերին և ոտնձգություն երկրի ինքնիշխանության դեմ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հարցին։

Պատգամավորը հիշեցրեց, որ Սամվել Կարապետյանի կալանավորման հետ կապված՝ Ռուսաստանի պետական և հասարակական շրջանակներում հնչել են բազմաթիվ աջակցող հայտարարություններ, որոնց մի մասը ուղեկցվել է Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտության կոչերով։

Նախարար Արարատ Միրզոյանը նշեց, որ հունիսի 17-ին ռուսական հանրային հեռուստաընկերության «Երեկոն՝ Սոլովյովի հետ» հաղորդման եթերի ժամանակ հնչել են անընդունելի կոչեր, խեղաթյուրված գնահատականներ, վիրավորանքներ՝ այդ թվում անձնական բնույթի և ուղղված Հայաստանի ղեկավարությանը։

«Անմիջապես հետո նմանաբովանդակ դրսևորումներ, արտահայտություններ եղել են նաև ռուսաստանյան քաղաքական գործիչների կողմից, այդ թվում և Դումայի պատգամավորների, այդ թվում և կառավարող մեծամասնության պատգամավորների կողմից»,- ասաց նա։

ԱԳ նախարարը շեշտեց, որ Հայաստանը այս դրսևորումները համարում է երկու երկրների բարեկամական հարաբերություններին ու միջազգային իրավունքի սկզբունքներին հակասող։

«Մենք՝ Հայաստանի Հանրապետությունը, սա համարում ենք որպես ոչ միայն հակասող Հայաստան-Ռուսաստան ավանդական բարեկամությանը և այդ բարեկամությունը ամրագրող կամ կանոնակարգող իրավական փաստաթղթերին, այլև ուղղակի բացահայտ միջամտություն Հայաստանի Հանրապետության ներքին գործերին և ոտնձգություն մեր ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ։ 

Այս մասին մենք տեղեկացրել ենք մեր Ռուսաստանյան գործընկերներին։ Կարծում եմ, որ այս ժամի դրությամբ պաշտոնական հայտագիրը պետք է որ հասած լինի հասցեատիրոջը»,- եզրափակեց նա։

Հայերեն العربية English Español ქართული Русский

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը

COP17-ում համաձայնեցվել են նոր հարցեր, բարդ թեմաները կքննարկվեն նաև նախարարների մասնակցությամբ․ ՇՄ նախարար

ՀՀ վարչապետը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի առթիվ

Ջրվեժի աղբավայրում ստուգում է իրականացվում․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է տարածել

Աստրիդ Շոմաքերը բնության պահպանության գործում կարևորել է ամբողջ հասարակության ներգրավվածությունը

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հույս է հայտնել, որ COP17-ը գլոբալ երկխոսությունը կտեղափոխի գործնական հարթություն