Իսրայելի բանակը զգուշացրել է Իրանից հրթիռի արձակման հայտնաբերման մասին
1 րոպեի ընթերցում

Իսրայելի բանակը գրանցել է Իրանից հրթիռի նոր արձակում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հաղորդում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։
Հայտարարության մեջ ասվում է, որ սկսվել են հրթիռները որսալու աշխատանքները, երկրի կենտրոնական մասի բնակչությանը հրահանգվել է ապաստան գտնել մինչև հետագա ծանուցումը։
Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են արդեն հինգերորդ օրը։ Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտնել են իսրայելական հարվածներից 220-ից ավելի զոհի մասին, որոնց մեծ մասը քաղաքացիական անձինք են։ Իսրայելը հայտնել է իրանական պատասխան հարվածներից 24 զոհի մասին։