ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու Իրաքի դեսպանության գործերի հավատարմատարը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն  ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի հավատարմատար Ալի Աբդ Ալ-Քարիմ Ուտավինի գլխավորած պատվիրակությանը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է երկու պետությունների շարունակական և արդյունավետ փոխհամագործակցությունը ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանում կայանալիք Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում ԿԳՄՍ ոլորտներում առնչվող հարցերը: Մասնավորապես՝ քննարկվել են երիտասարդության և սպորտի ոլորտներում երկկողմ համագործակցության հուշագրի նախապատրաստական աշխատանքները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև օտարերկրյա ուսանողներին տրամադրվող կրթաթոշակային միջպետական ծրագրերին: 

Այս համատեքստում Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ Հայաստանում աշխատանքներ են իրականացվում՝ ընդլայնելու ՀՀ բուհերում օտարերկրյա ուսանողների կրթություն ստանալու հնարավորությունները։ Մասնավորապես՝ ներդրվել է օտարերկրյա դիմորդների հայտադիմումների ընդունելության fs.emis.am էլեկտրոնային համակարգ, որը նպատակ ունի առավել հեշտացնել դիմելու գործընթացը։ 

Կողմերը կարևորել են նաև միջմշակութային հաղորդակցության ակտիվացումն ու ընդլայնումը, ինչպես նաև անդրադարձել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան