Ավարտվել է 2020 թ. Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 10 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

4 րոպեի ընթերցում

Հայաստանի քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեից հայտնում են՝ հիմնավորվել է, որ  Հ. Ս.-ն, Ս. Հ.-ն, Ն. Մ.-ն, Ա. Ջ.-ն, Շ. Կ.-ն, Ե. Ս.-ն, Գ.Ղ.-ն, Հ. Զ.-ն, Մ. Ա.-ն, Ս. Մ.-ն 2020 թվականի նոյեմբերի 10-ին տեղեկանալով, որ ՀՀ կառավարության շենքի մոտ բազմություն է հավաքվել և կատարվում են զանգվածային անկարգություններ, գնացել են նշված վայր ու միացել զանգվածային անկարգությունների մասնակիցներին:

Մասնավորապես՝ վերջիններս զանգվածային անկարգության մյուս մասնակիցների հետ հաղթահարելով ոստիկանական պատնեշը, մոտեցել են Կառավարության շենքի գլխավոր և հարակից մուտքի դռներին ու պատուհաններին, լրացնելով այլ անձանց գործողությունները, ոտքերով և ձեռքերով մի քանի անգամ հարվածել են շենքի մուտքի դռներին և պատուհաններին, ինչի հետևանքով այն վնասվել, ապա բացվել է: 

Դրանից հետո, վերջիններս անտեսելով հատուկ պահպանվող տարածքների պահպանության ռեժիմը, զանգվածային անկարգություններն անմիջապես Կառավարության շենքի ներսում շարունակելու դիտավորությամբ առանց խոչընդոտների ապօրինի մուտք են գործել  շենք ու մասնակցել զանգվածային անկարգություններին, ինչի արդյունքում ջարդվել են Կառավարության անդամների և աշխատակազմի մի շարք աշխատասենյակների դռները, դահլիճներում առկա գույքը, առանձնապես խոշոր չափերով վնասվել կամ ոչնչացվել է գործադիր իշխանության բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ պետական և մասնավոր գույքը, որպիսի գործողությունների հետևանքով խաթարվել է ՀՀ կառավարության գործունեությունը, վտանգվել է հասարակական անվտանգությունը: 

Նկարագրված արարքները կատարելու համար Հ․Ս-ի, Ս․Հ-ի, Ն․Մ-ի, Ա․Ջ-ի, Շ.Կ-ի, Ե.Ս-ի, Գ.Ղ-ի, Հ.Զ-ի, Մ.Ա-ի, Ս.Մ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը):

Վերջիններիս վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Այլ անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են ակտիվ ապացուցողական և այլ վարութային գործողություններ՝ զանգվածային անկարգությունների այլ մասնակիցներին և կազմակերպիչներին հայտնաբերելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ, որոնց վերաբերյալ Քննչական կոմիտեն հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ: 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում