Տնտեսություն

Հայաստանը 40 կետով բարելավել է իր դիրքը ՀՆԱ-ի համաշխարհային դասակարգման ցուցիչով

2 րոպեի ընթերցում

Հայաստանը 40 կետով բարելավել է իր դիրքը ՀՆԱ-ի համաշխարհային դասակարգման ցուցիչով

Հայաստանը վերջին շրջանում 40 կետով բարելավել է իր դիրքը համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) համաշխարհային դասակարգման ցուցիչով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ընթացքում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, թե ո՞րն է Հայաստանի տնտեսական աճի գաղտնիքը՝ հաշվի առնելով, որ երկրում բացակայում են նավթի, գազի, բամբակի պաշարներ կամ հզոր արդյունաբերություն։ 

«Եթե դասավորենք բոլոր պետություններին ըստ ՀՆԱ-ի, ապա Հայաստանն այս ընթացքում 40 կետով առաջ է անցել։ Իմ կարծիքով՝ պատճառը հսկայական չիրացված պոտենցիալն է, որը ժողովրդավարության պայմաններում հնարավոր է դառնում իրացնել։ Եթե մենք ճիշտ որոշումներ կայացնենք, այդ պոտենցիալն էլ ավելի կկարողանանք բացահայտել»,– նշեց նախարարը։ 

Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսական առաջընթացի համար վճռորոշ է պայմաններ ստեղծելը, որոնցում քաղաքացիները կկարողանան լիարժեք իրացնել իրենց ունակությունները․

«Մենք ունենք տաղանդավոր մարդիկ, որոնց համար պետք է ստեղծել լավ պայմաններ, որպեսզի նրանք կարողանան գործել։ Հարկային քաղաքականությունն այդ պայմանների ձևավորման առանցքային բաղադրիչներից մեկն է, որի շուրջ պետք է շարունակենք աշխատել»,- եզրափակեց նա։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում