Միջուկային զենքի ստեղծման կողմնակիցները տեղ չունեն Իրանի քաղաքականության մեջ. Փեզեշքիան

2 րոպեի ընթերցում

Թեհրանի կողմից միջուկային զենքի ստեղծման կողմնակիցները տեղ չունեն Իրանի քաղաքականության մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խորհրդարանում ունեցած ելույթում։

«Մեր վարչակազմի քաղաքականությունը, ինչպես քանիցս դա մատնանշել է Գերագույն առաջնորդը, այն է, որ Իրանը չի ստանա միջուկային զենք և նույնիսկ չի ձգտի դրա ստեղծմանը։ Ցանկացած մեկը, ով այդ քաղաքականությանը չհամապատասխանող դիրքորոշում ունի, տեղ չունի Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականության մեջ», - Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը։

Իրանի նախագահը շեշտել է, որ երկիրն իրավունք ունի ստանալ միջուկային էներգիա և կատարել համապատասխան ուսումնասիրություններ՝ հասարակության զարգացման և բարեկեցության նպատակով, և ոչ ոք իրավունք չունի իրանցի ժողովրդին զրկել այդ անկապտելի իրավունքից։ 

Իրանի խորհրդարանի առանձին պատգամավորներ հանդես են եկել Միջուկային զենքի չտարածման պայմանագրից Թեհրանի դուրս գալու օգտին: Մի շարք պարբերականներում տեղեկատվություն է հայտնվել, թե Իրանի մեջլիսն արդեն դիտարկում է նշված պայմանագրից դուրս գալու օրինագիծը, սակայն ավելի ուշ, ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության, Իրանի խորհրդարանը հերքել է այդ տեղեկատվությունը։

Իր հերթին, Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Միջուկային զենքի չտարածման պայմանագրի վերաբերյալ որոշումը կընդունեն իշխանության բարձրագույն մարմինները, սակայն Թեհրանը, միևնույն է, հավատարիմ է մնում չտարածման պարտավորություններին, ինչպես նաև կարծում է, որ Մերձավոր Արևելքում չպետք է միջուկային զենք լինի: Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու շուրջ նման քննարկումները պատգամավորների շրջանում սկսվել են այն բանից հետո, երբ Իսրայելը լույս հունիսի 13-ի գիշերը հարվածներ հասցրեց Իրանին, մասնավորապես, երկրի միջուկային օբյեկտներին:

Իրանի և Իսրայելի միջև փոխադարձ հարվածները դեռ շարունակվում են։

Հայերեն English Français Русский

ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից

Արդյոք սահմանին ՀՀ քաղաքացիները ստանում են վարժական հավաքների ծանուցում. Պապիկյանի անդրադարձը

Նոր Խարբերդում կառուցվում է նոր մանկապարտեզ

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում