Քաղաքականություն

ՀՅԴ-ն մշտական կապի մեջ է Իրանի ազգային կառույցի ներկայացուցիչների հետ․ Իշխան Սաղաթելյան

1 րոպեի ընթերցում

ՀՅԴ-ն մշտական կապի մեջ է Իրանի ազգային կառույցի ներկայացուցիչների հետ․ Իշխան Սաղաթելյան

Իրանում իսրայելական հարվածների հետևանքով ստեղծված իրավիճակում ՀՅԴ կառույցները կապի մեջ են տեղական համայնքների հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Առաջին օրվանից մենք անընդհատ կապի մեջ ենք Իրանի մեր ազգային կառույցի ներկայացուցիչների հետ։ Պարբերաբար տեղեկություններ ենք ստանում։ Գիտենք նաև, որ երեկ ռմբակոծության հետևանքով վնասվել էր «Ալիք» օրաթերթի շենքը»,-ասաց Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ խուճապային կամ արտագաղթի տրամադրություններ առայժմ չկան։ 

«Բնականաբար, երկիրը գտնվում է լայնածավալ պատերազմի մեջ, մենք ունենք մեծ թվով հայրենակիցներ, ազգային կառույցներ և կա շատ մեծ մտահոգություն ոչ միայն Իրանում գտնվող մեր հայրենակիցների համար, այլև Հայաստանի անվտանգության տեսանկյունից՝ հաշվի առնելով, որ մեր բարեկամ և հարևան երկրում ընթանում են լայնամասշտաբ ռազմական գործողություններ»,- եզրափակեց Սաղաթելյանը։

Կարդացեք հոդվածը` EspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում