Հնդկաստանում կամուրջը փլուզվել է սելֆի անող զբոսաշրջիկների ծանրությունից

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանում ոստիկանությունը շարունակում է որոնողական աշխատանքները Պունե շրջանում՝ Ինդրայանի գետի վրա գտնվող 32 տարվա երկաթե կամրջի փլուզման վայրում, որի հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 18-ը՝ ծանր վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The New Indian Express-ը։

«Չնայած չկա որևէ մեկի անհետ կորելու հավանականություն, սակայն որպես նախազգուշական միջոցառում մենք շարունակում ենք որոնողական աշխատանքները տեղական փրկարարական խմբերի օգնությամբ», - ասել է Թալեգաոն Դաբհադեի շրջանի ոստիկանական բաժանմունքի ավագ տեսուչ Պրադիպ Ռայանավարը։

Նա նշել է, որ կամրջի փլուզումից հետո հինգ մոտոցիկլետ ընկել է գետը. մեքենաների սեփականատերերը գտնվել են, նրանց մեծ մասը բուժում է ստանում հիվանդանոցում։

Ըստ իշխանությունների՝ երկաթե կառույցը փլուզվել է զբոսաշրջիկների կողմից այն ծանրաբեռնելու, ինչպես նաև տեղադրված նախազգուշացնող ցուցանակն անտեսելու պատճառով։

Պաշտոնյաների խոսքով՝ զբոսաշրջիկների շրջանում բավական հայտնի կամրջի վրա փլուզման պահին գտնվել է ավելի քան 100 մարդ։ 

Փլուզման ժամանակ կամրջի վրա գտնվող անձանց մեծ մասը զբաղված է եղել սելֆի անելով։

Հայերեն

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետ

Իսրայելի ընդդիմությունը Նեթանյահուին մեղադրում է ընտրությունները «ոչ լեգիտիմ» ներկայացնելու փորձի համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները

Բնության հատուկ պահպանվող տարածքները Հայաստանի ներկա և ապագա սերունդներինն են. Գլխավոր դատախազ

ՀՀ ՊԵԿ նախագահը մասնակցել է ՀՄԿ Խելացի մաքսատուն ծրագրի (Smart Customs Project) գլոբալ միջոցառմանը

Ազգային ժողովի նիստ

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Հնդկաստանում քննարկել է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները

Ուկրաինայի շուրջ բանակցությունները չեն նշանակում հրադադար. Պեսկով

Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի նախարարական հանդիպմանը

Դեսպան Մկրտչյանը մասնակցել է Վիրջինիայի և Կոլումբիայի դաշնային շրջանի արտահանման խորհրդի կազմակերպած քննարկմանը