Տնտեսություն

Հայաստանի տնտեսվարողներն արդեն մի շարք խնդիրների են բախվում Իսրայելի և Իրանի միջև հակամարտության պատճառով . Պապոյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի տնտեսվարողներն արդեն մի շարք խնդիրների են բախվում Իսրայելի  և Իրանի միջև հակամարտության պատճառով . Պապոյան

Իսրայելի և Իրանի միջև հակամարտության մի քանի օրերի ընթացքում Հայաստանի որոշ տնտեսվարողներ արդեն իսկ մի շարք խնդիրների են բախվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե ինչ ազդեցություն ունի Հայաստանի տնտեսության վրա այս պահին Իրանի և Իսրայելի միջև ընթացող կոնֆլիկտը։ 

«Մի շարք բեռներ կան, որոնք հիմա Բանդար Աբբաս նավահանգստում կանգնած են, դեռ դուրս չեն եկել, մի շարք բեռներ ճանապարհներին են կանգնած։ Եվ մենք, բնականաբար, արտահանման հետ կապված խնդիրներ ունենք, ինչպես նաև այն ներմուծողները, որոնք Իրանից և Իրանի տարածքով այլ երկրներից ներմուծում են անում, այս պահին բազմաթիվ խնդիրներ ունեն»,- մանրամասնեց Պապոյանը։ 

Պապոյանի խոսքով՝ այս խնդիրները շատ փոքր չափով են գտնվում Հայաստանի տիրույթում՝ հույս հայտնելով, որ Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը կավարտվի,  և Հայաստանի տնտեսվարողները կկարողանան բարեկամ Իրանի տարածքով շարունակել ազատ առևտուր իրականացնել, ինչպես նախկինում տեղի է ունեցել։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում