Ֆրանսիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում. Մակրոն

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Գրենլանդիայի տարածքում գլխավոր հյուպատոսություն բացելու մտադրության մասին՝ կղզին Միացյալ Նահանգների կազմում ընդգրկելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների ֆոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ֆրանսիայի ղեկավարը հայտնել է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի և Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենի հետ հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

«Բանակցությունների ընթացքում ես վարչապետներին հայտնեցի գլխավոր հյուպատոսություն բացելու մտադրության մասին: Մենք որոշեցինք այստեղ ձեզ համար նոր գլխավոր հյուպատոսություն բացել, որպեսզի ավելի մոտ լինենք ձեզ և լինենք ձեր կողքին», - Մակրոնի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ 

Իր հերթին High North News պարբերականը հաղորդում է, որ Մակրոնը հայտարարել է Ֆրանսիայի պատրաստակամության մասին՝ ավելացնելու իր ներգրավվածությունն Արկտիկայում՝ համատեղ զորավարժությունների և սոցիալական գործընկերություն հաստատելու միջոցով։ 

Մակրոնը նաև քննադատել է Թրամփի հայտարարությունները Դանիայի կազմում գտնվող կղզին վերահսկողության տակ վերցնելու մասին։

«Ֆրանսիայում և Եվրոպական միությունում բոլորը կարծում են, որ Գրենլանդիային չպետք է վաճառվի, չպետք է վերցվի», - ասել է Մակրոնը հունիսի 15-ին Գրենլանդիա այցի ժամանակ։ 

Հայերեն Русский

Հոկտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

Հայ աշակերտները աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայից վերադարձել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ

Քեմ Ղաֆարիանը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի պետական մրցանակի 2026 թվականի դափնեկիր

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերը մտահոգություն են առաջացնում երկրի անվտանգության շուրջ. Moldpres

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել է Տաղանդների բացահայտման և զարգացման ծրագիրը

Հնդկաստանի 11 քաղաքացի է տուժել Հորմուզի նեղուցում առևտրային նավին հասցված հարվածի պատճառով

Կալիֆոռնիայի պաշտոնյաները հակադարձել են Թրամփին՝ Իրանի կողմից Լոս Անջելեսի ու Սան Դիեգոյի «ոչնչացման» մասին նրա հայտարարությունից հետո

Paramount-ը պաշտոնապես ստանձնել է Warner Bros.-ի վերահսկողությունը՝ 110 միլիարդ դոլարի գործարքի արդյունքում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 06/10/26

Ասիական ինդեքսներ - 06/10/26