«Սևան Ակվա»-ին պատկանող ձկնատեսակներն իրացվել են սահմանված արժեքներից ցածր գներով, քրեական վարույթը դատարանում է

3 րոպեի ընթերցում

«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի գործադիր տնօրենի և միաժամանակ «Սևան Ակվա» ՓԲ ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով կատարել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն: 

«Մասնավորապես՝ ներքին իրավական ակտերով սահմանված ապրանքային արժեքից և անգամ կիրառված զեղչերից ցածր արժեքներով իրացրել է «Սևան Ակվա» ՓԲԸ-ին պատկանող ձկնատեսակներ՝ այդ կերպ վատնման եղանակով հափշտակելով իր տնօրինմանը վստահված շուրջ 170 մլն ՀՀ դրամ գումարը:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ նույն եղանակով հափշտակություններ են կատարել տարբեր ժամանակահատվածներում «Սևան Ակվա» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի և գլխավոր տնօրենի պաշտոնը  զբաղեցրած երկու այլ անձինք, ովքեր, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով նախատեսվածից ցածր արժեքներով իրացրել են ընկերությանը պատկանող ձկնատեսակներ՝ այդ կերպ վատնման եղանակով հափշտակելով իրենց տնօրինմանը վստահված ընդհանուր 77 մլն ՀՀ դրամ գումարը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: 

Վերը նկարագրված գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 247 մլն ՀՀ դրամի վնաս, որի մի մասը վերականգնվել է մեղադրյալներից մեկի կողմից: Մյուս մեղադրյալներին պատկանող անշարժ և շարժական գույքերի վրա կիրառվել է արգելանք:

Նախաքննության ընթացքում վերը նշված երեք անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի տարբեր մասերով: Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ 

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Հայերեն

ԱՄՆ-ն չափազանց կենտրոնացած է Մերձավոր Արևելքի վրա և բավարար ճնշում չի գործադրում ՌԴ-ի վրա. Զելենսկու հարցազրույցը BBC-ին

Հայաստանի պատվիրակությունն Աստանայում մասնակցել է Հակադոպինգային համաշխարհային կազմակերպության տարեկան նիստերին

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հանդիպումը շարունակվում է հանձնաժողովների աշխատանքների ձևաչափով

Անահիտ Մանասյանը վարպետաց դաս է անցկացրել Հայաստանի Եվրոպական համալսարանում

Եվրոպական ինդեքսները նվազել են - 26/11/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են - 26/11/26

Նավթի գներն աճել են - 26/11/26

«Երևանյան բեսթսելեր»․ «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. մանկական. հոկտեմբեր, 2026

Ինչո՞ւ է նույն դեղամիջոցը տարբեր մարդկանց օրգանիզմին տարբեր ազդեցություն ունենում. գենետիկայի դերը բժշկությունում

ԵՄ ղեկավարները գագաթնաժողովի ընթացքում բյուջեի շուրջ համաձայնության չեն հասել