Աշխարհ

Ճապոնիայի վարչապետը դատապարտել է Իսրայելի հարվածները Իրանի վրա՝ կոչ անելով կանխել իրավիճակի էսկալացիան

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայի վարչապետը դատապարտել է Իսրայելի հարվածները Իրանի վրա՝ կոչ անելով կանխել իրավիճակի էսկալացիան

Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան խիստ քննադատության է ենթարկել Իսրայելի կողմից Իրանի միջուկային և ռազմական օբյեկտների վրա իրականացված հարձակումները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով kyodonews-ը, լրագրողների հետ զրույցում Իշիբան շեշտել է, որ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել իրավիճակի հետագա էսկալացիայի, ակնարկելով Իրանի պատասխան գործողությունները։ 

Նա նաև ընդգծել է, որ Ճապոնիան պատրաստ է համագործակցել «Մեծ յոթնյակի» (G7) մնացած անդամների հետ՝ Մերձավոր Արևելքում լարվածությունը նվազեցնելու նպատակով։

Ճապոնիայի վարչապետը հայտարարել է, որ երկուշաբթի Կանադայում մեկնարկող G7 երկօրյա գագաթնաժողովի ընթացքում կբարձրաձայնի Տոկիոյի պաշտոնական դիրքորոշումը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում