Արարատի քրեական ոստիկանները ձերբակալել են ապօրինի հրազենով տղամարդկանց

1 րոպեի ընթերցում

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները հունիսի 4-ի երեկոյան ստացել էին հավաստի տեղեկություն, որ Արտաշատում գտնվող երկու տղամարդ պայուսակներում ունեն հրազեն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, տեղեկությունը ստուգելու նպատակով քրեական ոստիկանները Արտաշատի Իսակովի փողոցում մոտեցել են նրանց: Տղամարդիկ փորձել են դիմել փախուստի, ինչը, սակայն, կանխվել է: Ժամը 19.50-ին արտաշատցի տղամարդիկ ձերբակալվել ու տեղափոխվել են մարզային վարչություն:

Իսակովի փողոցի բնակիչ 41-ամյա տղամարդու պայուսակում խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակի նմանվող լիցքավորված հրազեն, իսկ Աճառյան փողոցի բնակիչ 39-ամյա տղամարդու պայուսակում` լիցքավորված թմբուկավոր ատրճանակ:

Ըստ աղբյուրի՝ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Փորձաքննությամբ պարզվել է, որ երկուսն էլ մարտական զենք են:

41-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, 39-ամյա տղամարդու նկատմամբ` տնային կալանքը:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Հայերեն

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Զինված ուժերի ժամկետային զինծառայող է մահացել

Միրզոյանը հանդիպել է Եգիպտոսի իր գործընկերոջ հետ

Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարհային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին