Քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը ելույթ է ունեցել «Իրացնելով օվկիանոսի, կլիմայի և կենսաբազմազանության փոխկապակցվածությունը» պանելային քննարկմանը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ փոխնախարարը ելույթ է ունեցել «Իրացնելով օվկիանոսի, կլիմայի և կենսաբազմազանության փոխկապակցվածությունը» պանելային քննարկմանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում  Ֆրանսիայում մասնակցել և ելույթով հանդես է եկել «Իրացնելով օվկիանոսի, կլիմայի և կենսաբազմազանության փոխկապակցվածությունը» խորագրով պանելային քննարկմանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում ներկայացրել է կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և աղտոտման հասցեագրմանն ուղղված միջազգային ջանքերի ներդրման վերաբերյալ Հայաստանի տեսլականը:

ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է հունիսի 9-ին՝ համաժողովի շրջանակներում, Հայաստանի կողմից ստորագրված Ծովային կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին համաձայնագրին՝ կարևորելով վերջինիս դերը օվկիանոսի, կլիմայի և կենսաբազմազանության ոլորտում միջազգային կառավարման և թափանցիկության փոխլրացնող մոտեցման ապահովման հարցում:

Վերահաստատելով Հայաստանի հանձնառությունն այս ոլորտում՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը կարևոր հարթակ կլինի Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հանձնառությունների առաջին գլոբալ վերանայման համար, մասնավորապես՝ օվկիանոսի, կլիմայի և կենսաբազմազանության փոխկապակցվածության հարցում համադրված մոտեցումների մշակման և ներդրման տեսանկյունից:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում