ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ից և Բելառուսից գյուղատնտեսական ապրանքների և պարարտանյութերի նկատմամբ մաքսատուրքերը

1 րոպեի ընթերցում

ԵՄ խորհուրդը հաստատել է Եվրամիություն ներմուծվող ռուսաստանյան և բելառուսական գյուղատնտեսական ապրանքների և պարարտանյութերի նկատմամբ 15% մաքսատուրքերը։ Դրանք ուժի մեջ կմտնեն հուլիսի 1-ից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ԵՄ խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։

«Խորհուրդը հաստատել է որոշումը, որը նոր մաքսատուրքեր է սահմանում Ռուսաստանից և Բելառուսից  գյուղատնտեսական մնացած ապրանքների և որոշակի տեսակի պարարտանյութերի նկատմամբ, որոնք առայժմ չէին ենթարկվել սահմանափակումների», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այս որոշման նպատակն է նվազեցնել ԵՄ-ի կախվածությունն այդ ներկրումներից, ինչպես նաև նվազեցնել արտահանվող ապրանքներից Ռուսաստանի եկամուտները, հետևաբար, «սահմանափակելով Ուկրաինայի դեմ պատերազմը ֆինանսավորելու հնարավորությունը»։

«Նոր մաքսատուրքերը կվերաբերեն այն ապրանքներին, որոնք կազմել են 2023 թվականին Ռուսաստանից ներկրվող բոլոր գյուղատնտեսական մթերքների մոտավորապես 15%-ը։ Պարարտանյութերի դեպքում նոր մաքսատուրքերը կվերաբերեն ազոտի վրա հիմնված որոշ արտադրանքների», - նշված է հաղորդագրության մեջ:

Հայերեն Русский

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան