«Նոա»-ի հիմնական կազմի երեք ֆուտբոլիստ կմնա ակումբում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր Երևանի «Նոա»-ի երեք ֆուտբոլիստ կշարունակի ելույթն ակումբում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից, նշելով, որ երկարաձգվել են Հովհաննես Համբարձումյանի, Արտակ Դաշյանի և Օգնյեն Չանչարևիչի պայմանագրերը:

Արտակ Դաշյանը Հայաստանի չեմպիոնի և գավաթակրի կազմը համալրել է 2024-25 մրցաշրջանի մեկնարկից առաջ։

«Այստեղ բոլորս մտածում ենք նոր հաղթանակներ կերտելու մասին: Շատ ուրախ եմ, որ շարունակելու եմ իմ ֆուտբոլային ճանապարհը «Նոա»-ում», - ասել է Արտակ Դաշյան։

Ֆուտբոլիստը թիմում անցկացրել է 21 խաղ՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Օգնյեն Չանչարևիչը թիմի կազմը համալրել է 2023-24 մրցաշրջանի միջնամասում։ Դարպասապահը «Նոա»-ի մարզաշապիկով մասնակցել է 44 հանդիպման՝ 17-ում անառիկ պահելով իր դարպասը։

«Շարունակում ենք գերազանցության ճանապարհը: Ուրախ եմ, որ շարունակելու ենք միասին գրել պատմության նոր էջերը», – նշել է Օգնյեն Չանչարևիչը։

Թիմի ավագ Հովհաննես Համբարձումյանն արդեն 2 ամբողջական մրցաշրջան է անցկացրել թիմի կազմում. նա մասնակցել է 66 խաղի՝ դառնալով 6 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

«Հպարտ եմ, որ շարունակելու եմ կրել «Նոա»-ի մարզաշապիկը: Ամեն ինչ կներդնեմ, որպեսզի հասնենք մեր նպատակներին», – ասել է Հովհաննես Համբարձումյանը։

Մինչ այս «Նոա»-ն հայտարարել էր նաև Գուստավո Սանգարեի և Գուդմունդուր Թորարինսոնի հետ պայմանագրերի երկարաձգման մասին։

Հայերեն Español

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար