Թրամփը Նեթանյահուին հայտնել է Իրանին խելամիտ առաջարկ ներկայացնելու մասին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ Վաշինգտոնը Թեհրանին  խելամիտ առաջարկ է արել միջուկային ծրագրի վերաբերյալ և իրանական կողմից պատասխանի է սպասում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարությունը:

«Նախագահ Թրամփը հայտնել է վարչապետին, որ Միացյալ Նահանգները խելամիտ առաջարկ է ներկայացրել Իրանին և ակնկալում է նրա պատասխանը ստանալ առաջիկա օրերին», - ասված է հաղորդագրության մեջ: 

40 րոպե տևած հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը նաև Նեթանյահուին տեղեկացրել է շաբաթվա վերջին Իրանի հետ բանակցությունների լրացուցիչ փուլ անցկացնելու մտադրության մասին: Կողմերը քննարկել են նաև պատերազմը Գազայի հատվածում։ 

Իր հերթին Թրամփը լրագրողներին հայտնել է, որ հեռախոսազրույցը լավ է անցել։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները բարդ են, քանի որ իրանցիները «հրաշալի բանակցողներ են»։ Թրամփը կրկին նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ն չի բացառում Թեհրանի նկատմամբ կոշտ վերաբերմունքը՝ բանակցությունների տապալման դեպքում։ 

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել է, որ երկու երկրների միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների վեցերորդ փուլը կկայանա հունիսի 15-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում: 

Իրան

Թեհրանը և Վաշինգտոնը համաձայնեցրել են բանակցությունների վեցերորդ փուլի անցկացման օրը

Հայերեն Русский

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը