ԱՄՆ-ն և Չինաստանը Լոնդոնում մեկնարկել են առևտրի շուրջ բանակցությունները

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի և Չինաստանի պատվիրակությունները Լոնդոնում մեկնարկել են առևտրի շուրջ բանակցությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։

Բանակցություններն ուղղված են ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմի կարգավորմանը։

Չինաստանի պատվիրակության կազմում է երկրի փոխվարչապետ Հե Լիֆենգը, ԱՄՆ-ի պատվիրակության կազմում՝ առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը։

Ըստ BBC-ի՝ ակնկալվում է, որ օրակարգի գլխավոր թեմաներից կլինեն ժամանակակից տեխնոլոգիաների համար կարևոր նշանակություն ունեցող հազվագյուտ մետաղների արտահանումը Չինաստանի կողմից, ինչպես նաև Պեկինի համար ամերիկյան արտադրանքի, այդ թվում՝ համակարգչային չիպերի հասանելիությունը։

Մայիսին Վաշինգտոնը և Պեկինը Ժնևում համաձայնություն են ձեռք բերել 90 օրով փոխադարձ մաքսատուրքերը 115%-ով նվազեցնելու մասին՝ մինչև առևտրային համաձայնագիր կնքելը։  Սակայն դրանից հետո կողմերը մեկը մյուսին մեղադրել են համաձայնությունը խախտելու մեջ։

Բանակցությունների նոր փուլը հաջորդում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի միջև հունիսի 5-ին տեղի ունեցած հեռախոսազրույցին, որը ԱՄՆ նախագահը որակել է որպես «շատ լավ զրույց»։

Հեռախոսազրույցը, որը փետրվարին առևտրային պատերազմի բռնկումից ի վեր երկու առաջնորդների միջև առաջինն էր, Թրամփի խոսքով՝ «հանգեցրել է շատ դրական եզրակացության երկու երկրների համար»։

Ըստ չինական կողմի հաղորդագրության՝ Սի Ծինփինը Դոնալդ Թրամփին ասել է, որ ԱՄՆ-ն պետք է «չեղարկի Չինաստանի դեմ ձեռնարկված բացասական միջոցները»։

Չնայած մայիսին Ժնևում կայացած բանակցությունների արդյունքում մաքսատուրքերը նվազել են, սակայն դրանք չեն լուծել մի շարք այլ հարցեր, այդ թվում՝ Չինաստանից հազվագյուտ մետաղների և մագնիսների արտահանումը, որոնք անհրաժեշտ են բազմաթիվ ապրանքների արտադրության համար՝ սմարթֆոններից մինչև էլեկտրական մեքենաներ:

Միացյալ Նահանգներ

Թրամփը մանրամասներ է հայտնել Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցից

Հայերեն English Русский

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս