«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ

2 րոպեի ընթերցում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ  «Հայփոստ» ՓԲ ընկերության Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը 2024 թվականի հոկտեմբերի 18-ից 2025 թվականի փետրվարի 24-ն ընկած ժամանակահատվածում, իրեն վերապահված լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս այդ կազմակերպության շահերի օգտագործելով, չարաշահել է ընկերության՝ իրեն ենթակա մի շարք փոստային բաժանմունքների աշխատակիցների վստահությունը՝ կատարելով խոշոր չափերով հափշտակություն: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեից մանրամասնում են, որ նախաքննությամբ հիմնավորվել է, որ հիշյալ ղեկավարը աշխատակիցներին պարբերաբար հրահանգել է ներհանրապետական դրամական փոխանցումների էլեկտրոնային համակարգի միջոցով ընկերության ֆինանսական միջոցներից դրամական փոխանցումներ կատարել իր անձնական բանկային քարտերին, ինչպես նաև իր համար կատարել կոմունալ ծախսերի վճարմանն ու բջջային հեռախոսահամարի հաշվեկշռի լիցքավորմանն ուղղված դրամական փոխանցումներ՝ աշխատակիցներին  վստահեցնելով, որ կարճ ժամանակահատվածում կմարի փոխանցման հետևանքով գոյացած պակասորդները: Մարզային ցանցի ղեկավարը, սակայն, չի կատարել խոստացված վճարումները՝ այդ կերպ «Հայփոստ» ՓԲ ընկերության դրամական միջոցներից խարդախությամբ հափշտակելով խոշոր չափերով գումար։

«Հայփոստ» ՓԲ ընկերության՝ վերը նշված մարզային ցանցի ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Քննիչի որոշմամբ մեղադրյալին պատկանող անշարժ գույքի նկատմամբ արգելադրում է կիրառվել պատճառված վնասի չափով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա

Լավրովը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի հարցը հրատապ է և պետք է արագ լուծվի

ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք

Լավրովը և Ֆիդանը Մոսկվայում հանդիպմանը կքննարկեն նաև իրավիճակը Հարավային Կովկասում

Հայտարարություն ՀՀ-ից ավտոբուսներով ուղևորների, ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթի մասին

ՀԱՊԿ-ում կդիտարկեն Հայաստանի կողմից անդամավճարները չվճարելու համար կանոնադրության համապատասխան հոդվածը կիրառելու հարցը

Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո

Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնագրի համար շատ ժամանակ է ծախսել և ստիպված կլինի վճարել

Արթուր Պողոսյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Հաշվառումների թեման որպես ընտրակեղծիքների աղբյուր ներկայացնելու հայտարարություններն ապատեղեկատվություն են. Նելլի Դավթյան