«Մասսայական ուսուցում». ընդունվում են տեխնոլոգիական անվճար դասընթացների մասնակցության հայտերը

2 րոպեի ընթերցում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը շարունակում է ՀՀ մարզերում իրականացնել «Մասսայական ուսուցում» կրթական անվճար ծրագիրը, որը նախարարության՝ «Մասնագետների պատրաստման բարձրագույն ուսումնական հաստատություններ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի բաղադրիչներից է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: 

Ծրագիրը կիրականացվի ՀՀ Տավուշի, Շիրակի, Լոռու, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի և Կոտայքի մարզերի շուրջ 700 մասնակցի համար։

Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Տավուշի մարզերում այս տարի ծրագիրը կիրականացնի դրամաշնորհային մրցույթը հաղթած Business Development Group ընկերությունը, յուրաքանչյուր մարզում՝ 100 մասնակից։

Դասընթացների հիմնական թեմաներն են՝ ծրագրավորման հիմունքներ, դիզայներական ծրագրեր, մեքենայական ուսուցման մոդելներ, տեղեկատվական անվտանգություն, կիբեռանվտանգություն, ֆիշինգ, արդի տեխնոլոգիաներ։

Ծրագրին կարող են դիմել ավագ դպրոցի աշակերտները, ուսանողները, ոլորտով հետաքրքրված անձինք:

Մասնակիցները պրակտիկ աշխատանքների իրականացման հնարավորություն կունենան հենց դասերի ընթացքում։

Ուսուցումը կիրականացվի բարձրակարգ մասնագետների կողմից։

Ծրագրի նպատակն է մարզերում դասընթացների անցկացմամբ նպաստել մարզերի բնակչության տեխնոլոգիական գրագիտության բարձրացմանը, իրազեկել ոլորտում իրականացվող ծրագրերի և դրանց մասնակցության հնարավորությունների մասին, ինչպես նաև աջակցել նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում:

Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել՝ անցնելով հետևյալ հղումով:

Հարցերի դեպքում կարելի է կապ հաստատել info@bdg.am էլեկտրոնային փոստի միջոցով կամ զանգահարել +374 55 201209 հեռախոսահամարին:

Հայերեն Русский

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին