Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն քննարկել են քաղաքական, տնտեսական և երկկողմ օրակարգին վերաբերող այլ հարցեր

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն քննարկել են քաղաքական, տնտեսական և երկկողմ օրակարգին վերաբերող այլ հարցեր

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի ընթացքում Մատվիենկոն և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի ազգային ժողովն ամփոփել է Մատվիենկոյի այցը Երևան: 

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ալեն Սիմոնյանն առանձնազրույց է ունեցել ռուս գործընկերոջ հետ, ապա կայացել է ընդլայնված կազմով հանդիպումը:

Քննարկվել են երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր՝ քաղաքական, տնտեսական, կրթական եւ մշակութային հարցեր: Կարեւորվել է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը:

Այցի շրջանակում կայացել է նաև Ռուսաստանի Դաշնային ժողովի եւ Հայաստանի Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում