Քաղաքականություն

Վահագն Խաչատուրյանը և Վալենտինա Մատվիենկոն անդրադարձել են աշնանը Ռուսաստանում նախատեսված «Հայկական մշակույթի օրեր» միջոցառմանը

2 րոպեի ընթերցում

Վահագն Խաչատուրյանը և Վալենտինա Մատվիենկոն անդրադարձել են աշնանը Ռուսաստանում նախատեսված «Հայկական մշակույթի օրեր» միջոցառմանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ՀՀ նախագահը ողջունել է Վալենտինա Մատվիենկոյին և պատվիրակության անդամներին՝ կարևորելով Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը՝ հիմնված պատմական կապերի, փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա։

Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ վերահաստատելով Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը շարունակելու կառուցողական համագործակցությունը Հայաստանի հետ բոլոր ուղղություններով։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ՝ ընդգծելով միջխորհրդարանական փոխգործակցության, տնտեսական համագործակցության և մշակութային կապերի զարգացման կարևորությունը։

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև աշնանը Ռուսաստանում նախատեսված «Հայկական մշակույթի օրեր» միջոցառմանը, կարևորվել է նման նախաձեռնությունների դերը ժողովուրդների միջև փոխըմբռնման և մշակութային երկխոսության խթանման գործում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում