Տնտեսություն

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են անկանխիկ գործառնությունների խթանմանը միտված միջոցառումները

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են անկանխիկ գործառնությունների խթանմանը միտված միջոցառումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են անկանխիկ գործառնությունների խթանմանը միտված միջոցառումները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ներկայացվել են վերլուծություններ՝ ուղղված տնտեսության մեջ անկանխիկ գործառնությունների կիրառման և ընդլայնման հնարավորություններին։ Այդ շրջանակում առաջարկվել է ներդնել ճկուն խթանման մեխանիզմ, որը նախատեսում է քաղաքացիներին վերադարձ տրամադրել իրականացված անկանխիկ վճարումների հիման վրա։

Քննարկման ընթացքում ընդգծվել է նման համակարգի ներդրման նպատակահարմարությունը, շեշտադրվել են դրա հնարավոր դրական ազդեցությունները հարկային կարգապահության բարձրացման և ստվերային տնտեսության կրճատման ուղղությամբ։

Վարչապետը հանձնարարել է պատկան մարմիններին մշակել առաջարկվող մեխանիզմի ներդրման տեխնիկական առաջադրանքը՝ հետագա քայլերը հստակեցնելու և համակարգված գործարկումն ապահովելու նպատակով։

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում