Հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության ու դարավոր բարեկամության վրա. Ալեն Սիմոնյան

3 րոպեի ընթերցում

Հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները հարուստ պատմություն ունեն, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովի բացման ելույթում նշեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ 

Վերջինս կարծիք հայտնեց, որ համաժողովը կարևոր հարթակ է Հայաստանի ու Ռուսաստանի միջև համագործակցության խորացման համար։ 

«Այն տեղի է ունենում մեզ համար ամենահիշարժան իրադարձություններից մեկի՝ Հայրենական պատերազմում հաղթանակի 80-ամյակի համատեքստում։ Խորհրդանշական է, որ համաժողովի բացմանը մասնակցում է մեր պատվավոր հյուրը՝ ՌԴ Դաշնային ժողովի նախագահ, հարգարժան Վալենտինա Մատվիենկոն»,-նշեց Սիմոնյանը։ 

«Հենց միջտարածաշրջանային կապերն են, որ այս հարաբերություններին հաղորդում են կենդանի շունչ, գործնական բովանդակություն և կայունություն։ Այդ հարաբերություններն անդրադառնում են մարդու ամենօրյա կյանքի կարևոր ոլորտներին՝ տնտեսությունից, կրթությունից և մշակույթից մինչև զբոսաշրջություն ու առողջապահություն»,-ասաց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ անցկացվող համաժողովը վկայում է հայ-ռուսական հարաբերությունների խորացման նկատմամբ ունեցած հանձնառության մասին։ 

Սիմոնյանի դիտարկմամբ՝ այստեղ են ձևավորվում այն նախաձեռնությունները, որոնք հետագայում իրականություն են դառնում՝ վերածվելով արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի, գիտության և նորարարությունների ոլորտում հստակ ծրագրերի։ 

«Ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել հումանիտար ոլորտում համագործակցության կարևորությունը։ Կրթության, մշակույթի, երիտասարդության ու գիտության բնագավառներում փոխանակման ծրագրերը երկարաժամկետ հեռանկարում ձևավորում են երկկողմ հարաբերությունների համար ամուր և կայուն հիմք։ Ապակենտրոնացված համագործակցությունը լայն հնարավորություն է ստեղծում՝ խթանելու անմիջական կապերը ու համատեղ նախաձեռնությունները։ Այսօր, երբ աշխարհը բախվում է բազմաթիվ մարտահրավերների և վերափոխումների, առավել քան երբևէ կարևոր է պետությունների և տարածաշրջանների կայուն, փոխշահավետ և երկարաժամկետ համագործակցության հաստատմանն ու զարգացմանն ուղղված քայլերը»,-իր ելույթում ընդգծեց ԱԺ նախագահը՝ համոզմունք հայտնելով, որ համաժողովը նոր հնարավորություններ կստեղծի հայ-ռուսական համագործակցության համար՝ խթան հանդիսանալով գործընկերային հարաբերությունների հետագա զարգացման և միջտարածաշրջանային կապերի խորացման համար։ 

Հայերեն Русский

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին