Քաղաքականություն

Հունաստանի հայերի միությունը Վասիլիս Մարագոսի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ քաղաքացիների կողմից ԵՄ երկրներ մուտքի արտոնագրեր ստանալու հարցում առկա խնդիրներին

1 րոպեի ընթերցում

Հունաստանի հայերի միությունը Վասիլիս Մարագոսի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ քաղաքացիների կողմից ԵՄ երկրներ մուտքի արտոնագրեր ստանալու հարցում առկա խնդիրներին

Հունաստանի հայերի միությունը, առաջնորդությամբ Հայ Առաքելական Եկեղեցու Հունաստանի հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ.Խորեն եպս. Առաքելյանի և ընկերակցությամբ հայ-հունական բարեկամության խմբի անդամ Միսակ Հովսեփյանի, հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար
Վասիլիս Մարագոսին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հունաստանի Հայերի Միության մամլո գրասենյակի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ԵՄ֊Հայաստան հարաբերությաւններին, ՀՀ սահմանային անվտանգության հարցում ԵՄ դերին, ՀՀ քաղաքացիների կողմից ԵՄ երկրներ մուտքի արտոնագրեր ստանալու հարցում առկա խնդիրներին։

Կարծիքներ են փոխանակվել ԵՄ դիտորդական առաքելության դերի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների համար ԵՄ երկրների մուտքի վիզաների ազատականացման շուրջ։

Հանդիպման ավարտին Հունաստանի Հայերի Միության ներկայացուցիչ Տիգրան Ղալումյանի կողմից Վասիլիս Մարագոսին է հանձնվել հատուկ հուշանվեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում