Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը երկկողմ երկխոսության ամրապնդման կարևոր քայլ է համարում

2 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը երկկողմ երկխոսության ամրապնդման կարևոր քայլ է համարում

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարևոր քայլ է համարում հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 39-րդ նիստը՝ շեշտելով, որ այն մեծ նշանակություն ունի երկու երկրների և ժողովուրդների միջև երկխոսության ամրապնդման առումով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալեն Սիմոնյանն այս մասին ասել է Երևանում հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 39-րդ նիստում։

«Այսօրվա նիստը ևս մեկ կարևոր քայլ է երկու երկրների և ժողովուրդների միջև երկխոսության ամրապնդման ուղղությամբ։ Միջխորհրդարանական հանձնաժողովն իրեն դրսևորել է որպես արդյունավետ հարթակ՝ օրենսդիր, գործադիր մարմինների միջև բաց և արդյունավետ երկխոսության համար»,-նշել է Ալեն Սիմոնյանը:  

ԱԺ նախագահը նաև հույս է հայտնել, որ հանդիպման ժամանակ տեղի կունենա մտքերի արդյունավետ փոխանակում և վստահություն հայտնել, որ այս ձևաչափը կնպաստի ավանդական բարեկամության և համագործակցության խորացմանը: 

Հանձնաժողովի նիստը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին։ Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է. 

«Հաղթանակը Հայրենական մեծ պատերազմում ոչ միայն ռազմական քաջության, այլև միլիոնավոր մարդկանց հոգևոր ուժի արդյունք է։ Այսօր, ինչպես երբեք, ոչ միայն կարևոր է ամեն կերպ դիմակայել Մեծ հաղթանակի պատմությունը խեղաթյուրելու և կեղծելու փորձերին, այլև պատմական ճշմարտությունը պահպանելը»,-ընդգծել է Սիմոնյանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում