ՀՀ նախագահ

Տիգրան Խաչատրյանն ու Վերոնիկա Գարսիա Դել Արկոն անդրադարձել են Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի կառուցման ծրագրերի ընթացքին

1 րոպեի ընթերցում

Տիգրան Խաչատրյանն ու Վերոնիկա Գարսիա Դել Արկոն անդրադարձել են Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի կառուցման ծրագրերի ընթացքին

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հունիսի 6-ին ընդունել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորած պատվիրակությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Տիգրան Խաչատրյանը մեծապես կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև փոխգործակցության շարունակական զարգացման գործընթացում էներգետիկ և ջրային ոլորտներում ՎՎԲ աջակցությամբ իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի նշանակությունը։ Այս համատեքստում զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել ընթացիկ ծրագրային շրջանակին, մասնավորապես՝ Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի, ինչպես նաև Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի կառուցման ծրագրերի ընթացքին:

Մտքեր են փոխանակվել նաև երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունների վերաբերյալ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում