Վերականգնվել է պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերով վնասը

2 րոպեի ընթերցում

Պաշտոնատար անձանց կողմից իշխանական և ծառայողական լիազորությունները չարաշահելու և դրա հետևանքով առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու, ինչպես նաև տնտեսվարող ընկերությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ տնտեսվարող երկու կազմակերպություններ 2021-2023թթ. խուսափել են հարկային պարտավորությունները պատշաճ կատարելուց, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ նախաքննության ընթացքում իրականացված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում չկատարված հարկային պարտավորությունների մասով վերականգնվել է պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերով՝ 1.019.681.497 (մեկ միլիարդ տասնինը միլիոն վեց հարյուր ութսունմեկ հազար չորս հարյուր իննսունյոթ) ՀՀ դրամ վնասը, ինչպես նաև արձանագրված խախտումների վերաբերյալ շահութահարկի գծով կատարվել է վնասի նվազեցում՝ 4.524.736.842 (չորս միլիարդ հինգ հարյուր քսանչորս միլիոն յոթ հարյուր երեսունվեց հազար ութ հարյուր քառասուներկու) ՀՀ դրամի չափով:

Հիշյալ տնտեսվարող կազմակերպությունների տնօրենները նախաքննության ընթացքում չեն վիճարկել վերոնշյալ փաստերը, ամբողջությամբ վճարել են իրենց հարկային պարտավորությունները: Վերջիններիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասով նախատեսված խրախուսական նորմի կիրառման հիմքով կայացվել են հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումներ:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը