ԱՊՀ գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 10-ին, Դուշանբեում

1 րոպեի ընթերցում

ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը կկայանա հոկտեմբերի 10-ին, Դուշանբեում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Համագործակցության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«ԱՊՀ-ում Տաջիկստանի նախագահության շրջանակներում եզրափակիչ և կարևոր միջոցառումները կկայանան հոկտեմբերի 10-ին, Դուշանբեում. սա ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովն է», - Լեբեդևն ասել է Դուշանբեում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքների շուրջ կայացած ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ գագաթնաժողովին կնախորդի Համագործակցության արտաքին գործերի նախարարների խորհուրդը։

Բացի այդ, Լեբեդևը նշել է ԱՊՀ-ում Տաջիկստանի հաջող նախագահությունը։ 

«Ցանկանում եմ նշել Տաջիկստանի հաջող նախագահությունն ԱՊՀ-ում, երկրի բոլոր կառույցներն ակտիվորեն գործարկվել են նախագահության հայեցակարգի իրականացման գործում, որը պատրաստվել էր 2024 թ. դեկտեմբերի սկզբին», - ասել է նա։

ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին հայաստանյան պատվիրակությունը գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Հայերեն ქართული Русский

ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից նախաձեռնված բանաձևը

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ այսուհետ հասանելի կդառնա հանրությանը. ՔԿ նախագահը, ԿԳՄՍ նախարարը և Գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել