Իրավունք

ԼՂ-ից բռնի տեղահանված 78 քաղաքացի աշխատանքի է անցել ՆԳՆ համակարգում

1 րոպեի ընթերցում

ԼՂ-ից բռնի տեղահանված 78 քաղաքացի աշխատանքի է անցել ՆԳՆ համակարգում

Ներքին գործերի նախարարության համակարգ աշխատանքի է անցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 78 անձ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության ներկայացմանը՝ անդրադառնալով հարցին, թե ԼՂ-ից բռնի տեղահանված քանի անձ է աշխատանքի անցել ոստիկանության համակարգում: 

«Այս պահի դրությամբ ընդհանուր 78 անձ ունենք, որոնք արդեն ՆԳՆ համակարգ անցել են աշխատանքի, որից 15-ը եղել են քաղաքացիական ծառայողներ, իսկ 63-ը ոստիկանության աշխատակիցներ են»,-ասաց Սարգսյանը:

Նախարարի խոսքով՝ աշխատանքի ընդունման գործընթացն ակտիվորեն շարունակվում է, հայտերն անընդհատ ստացվում են: 

«Բնականաբար, ոստիկանության համակարգ մուտք գործելը միայն համապատասխան խողովակներով անցնելու պարագայում կարող է լինել: Բայց մենք այս առումով բավականին լավ իրավիճակ ունենք: Մի շարք որակյալ կադրեր ունենք, որոնք դիմում են և համապատասխան ստուգողական փուլեր անցնելու պարագայում անցնում են աշխատանքի ՆԳՆ համակարգում»,-ասաց նախարարը:

Կարդացեք հոդվածը` Españolفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում