Կա հարկ՝ կա պետություն, չկա հարկ՝ չկա պետություն. վաչապետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարկերի վճարման մշակույթը որակել է որպես պետության և հանրային բարեկեցության հիմք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ նա շեշտեց հարկերի վճարման կարևորությունը երկրի կայունության և զարգացման տեսանկյունից։

«Հարկ վճարելու նկատմամբ մեր վերաբերմունքը պետք է փոխվի։ Ֆունդամենտալ ձևով պետք է փոխվի, որովհետև կա հարկ՝ կա պետություն, չկա հարկ՝ չկա պետություն։ Կա հարկ՝ կա բարեկեցություն, չկա հարկ՝ չկա բարեկեցություն, կա հարկ՝ կա երջանկություն, չկա հարկ՝ չկա երջանկություն, կա հարկ՝ կա ազատություն, չկա հարկ՝ չկա ազատություն, կա հարկ՝ կա անվտանգություն, չկա հարկ՝ չկա անվտանգություն։ Այս թվարկումը ժամերով կարող ենք շարունակել»,-նշեց վարչապետը։

Նրա խոսքով՝ բազմաթիվ խնդիրներ՝ անվտանգության բացակայությունից մինչև սոցիալական կարիքներ, առաջանում են հենց այն պատճառով, որ անհրաժեշտ հարկերը չեն հավաքագրվում, կամ վերաբերմունքը հարկ վճարելու նկատմամբ դեռևս ձևավորված չէ որպես համաժողովրդական արժեք։

«Այն, ինչ որ չկա, չկա, չկա... Ինչի՞ պատճառով է, որ չկա։ Հարկ չլինելու պատճառով է, որ չկա։ Աշխատանք չլինելու պատճառով է, որ չկա։ Հարկ վճարելու նկատմամբ վերաբերմունքի պատճառով է, որ չկա»,-ընդգծեց Փաշինյանը։

Հայերեն العربية

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ