Հնդկաստանում ջրհեղեղների ու սողանքների հետևանքով շուրջ 34  մարդ է զոհվել

2 րոպեի ընթերցում

Վերջին երեք օրերի ընթացքում Հնդկաստանի հյուսիսարևելյան Ասամի, Մանիպուրի, Տրիպուրայի, Սիկկիմի, Արունաչալ Պրադեշի և այլ նահանգներում տեղի ունեցած ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է հնդկական New Delhi TV-ն։

Պաշտոնյաների խոսքով՝ բազմաթիվ վարչություններ զբաղվում են օգնություն ցուցաբերելով և փրկարարական աշխատանքներ իրականացնելով՝ օգտագործելով տարբեր միջոցներ, այդ թվում՝ Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ուղղաթիռ ու նավակներ։

ANI գործակալության տեղեկացմամբ՝ որոշ շրջաններում Բրահմապուտրա գետը հոսում է վտանգավոր նշագծից ավելի բարձր մակարդակի վրա։ Տրիպուրայի նահանգում տեղի ունեցած ջրհեղեղներից տուժել է ավելի քան 10 000 մարդ, իսկ Մեգհալայայում տուժել է 10 շրջան։

Տեղեկություններ են հաղորդվել նաև այն մասին, որ Ասամի նահանգում 19 շրջանի 764 գյուղ տուժել են հեղեղումների հետևանքով։ Ընդհանուր առմամբ, տուժած բնակիչների թիվը կազմել է 360 000։

Reuters-ի տեղեկացմամբ՝ Հնդկաստանի օդերևութաբանական ծառայությունը կանխատեսել է ավելի հորդ անձրևներ։

Հնդկաստանի կառավարության հայտարարության մեջ նշվել է, որ Հիմալայների Սիկկիմի նահանգում արգելափակված ավելի քան հազար զբոսաշրջիկներ հունիսի 2-ին տարհանվել են, իսկ Մեգհալայայի նահանգում բանակային փրկարարական խմբեր են գործի դրվել՝ ջրհեղեղի գոտիներում մնացած ավելի քան 500 մարդու փրկելու համար։

Հնդկաստանի հյուսիս-արևելքում և Բանգլադեշում հաճախ են տեղի ունենում տեղատարափ անձրևներ, որոնք առաջացնում են սողանքներ և հեղեղումներ՝ բացասաբար ազդելով միլիոնավոր մարդկանց վրա։

Հայերեն

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետ

Իսրայելի ընդդիմությունը Նեթանյահուին մեղադրում է ընտրությունները «ոչ լեգիտիմ» ներկայացնելու փորձի համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները

Բնության հատուկ պահպանվող տարածքները Հայաստանի ներկա և ապագա սերունդներինն են. Գլխավոր դատախազ

ՀՀ ՊԵԿ նախագահը մասնակցել է ՀՄԿ Խելացի մաքսատուն ծրագրի (Smart Customs Project) գլոբալ միջոցառմանը

Ազգային ժողովի նիստ

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Հնդկաստանում քննարկել է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները

Ուկրաինայի շուրջ բանակցությունները չեն նշանակում հրադադար. Պեսկով

Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի նախարարական հանդիպմանը

Դեսպան Մկրտչյանը մասնակցել է Վիրջինիայի և Կոլումբիայի դաշնային շրջանի արտահանման խորհրդի կազմակերպած քննարկմանը