Հիդրոպոնիկ ջերմատները՝ Չինաստանի գյուղատնտեսության կարևոր մաս

2 րոպեի ընթերցում

Հիդրոպոնիկ ջերմատները դարձել են Չինաստանի ժամանակակից գյուղատնտեսության կարևոր բաղադրիչ։ Այս ոլորտում վերջին տարիներին նկատվում է նշանակալի զարգացում հատկապես Չինաստանի արևմտյան շրջաններում՝ ներառյալ Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում։ 

Հիդրոպոնիկ ջերմատան տեխնոլոգիան թույլ է տալիս աճեցնել բույսեր՝ առանց հողի օգտագործման, ինչը հատկապես կարևոր է չոր և աղքատ հողերով տարածքներում։ 

Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի մայրաքաղաք Ուրումչիի «Գյուղատնտեսական ցուցադրության այգի» կենտրոնը, որը զբաղեցնում է ավելի քան 16 հազար քմ, բաժանված է 3 մասի։ Ինչպես «Արմենպրես»-ի թղթակիցը տեղեկացնում է Չինաստանից, կենտրոնն ունի խոշոր հիդրոպոնիկ ջերմատուն, այստեղ տեղ է հատկացված նաև աշխարհագրական տարածքին բնորոշ կենդանական աշխարհի և հետաքրքիր, էկզոտիկ  ու դեկորատիվ բույսերի ցուցադրությանը։

Կենտրոնի մասնագետ-ղեկավար Յեն Դձին տեղեկացնում է, որ ջերմատանն աճում է ավելի քան 40 տեսակ բույս՝ դեկորատիվ բույսերից մինչև սննդի մեջ պարտադիր օգտագործման բույսեր։ Այս բույսերի մշակման համար մարդկային գործոնը հավասարեցված է զրոյի։ Յեն Դձիի պնդմամբ՝ այս ջերմատունն աչքի է ընկնում հատկապես լոլիկի արտադրությամբ, քանի որ կարծիք կա, որ այդ տարածաշրջանի լոլիկն ամենահամեղն է երկրում։  

Կենտրոնի ղեկավարը նշում է, որ իրենց արտադրանքից օգտվում են ոչ միայն տեղացի սպառողները, այլև արտադրանքն արտահանվում է։  

 

Հայերեն

Իսրայելական ուժերը կրակ են բացել լիբանանյան բանակի ստորաբաժանումների մերձակայքում

Դատախազությունը ԿԸՀ-ին միջնորդել է համաձայնություն տալ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

Հնդկաստանում երիտասարդների ցույցերի ֆոնին Մոդին կոչ է արել անթերի քննական համակարգ ստեղծել

Էկոնոմիկայի նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի կողմից Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26