Միացյալ Նահանգներ

ՆԱՏՕ-ն կարող է դադարեցնել ընդլայնումը դեպի արևելք. Քելոգ

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն կարող է դադարեցնել ընդլայնումը դեպի արևելք. Քելոգ

ԱՄՆ-ն հասկանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտահոգությունները՝ կապված ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնման հետ, և Հյուսիսատլանտյան դաշինքը կարող է դադարեցնել Արևելյան Եվրոպայի նոր երկրների ընդունումն իր շարքեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ պատվիրակ Քիթ Քելոգը:

Քելոգի խոսքով՝ Վաշինգտոնի համար Ուկրաինայի միացումը ՆԱՏՕ-ին «սեղանին դրված չէ», և «ԱՄՆ-ն միակ երկիրը չէ, որ դա ասում է»։

«Սա այն հարցերից մեկն է, որոնք Ռուսաստանն առաջ կքաշի, և նրանք խոսում են ոչ միայն Ուկրաինայի, այլև Վրաստանի, Մոլդովայի մասին…. Եվ մենք ասում ենք՝ լավ, ընդհանուր առմամբ, մենք պատրաստ ենք դադարեցնել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի ձեր սահմանները: Սա նրանց համար անվտանգության հարց է: Բայց որոշումը նախագահինն է (խմբ.՝ Դոնալդ Թրամփի), դա իմ որոշումը չէ», - ասել է Քելոգը մայիսի 29-ին հրապարակված հարցազրույցում:

Հատուկ պատվիրակը չի բացառել, որ նման պայմանավորվածությունը կարող է ձեռք բերվել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացում: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում